Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանին ելույթի ժամանակ «տոկը տվեց». նա անեկդոտ հիշեց
Քաջարանում այսօր՝ նախընտրական քարոզարշավի ելույթի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտւոնակատար Նիկոլ Փաշինյանին «տոկը տվեց»։\r\n\r\nՆա իր ելույթի ժամանակ հանկարծ միկրոֆոնը ձեռքից…
Քաջարանում այսօր՝ նախընտրական քարոզարշավի ելույթի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտւոնակատար Նիկոլ Փաշինյանին «տոկը տվեց»։\r\n\r\nՆա իր ելույթի ժամանակ հանկարծ միկրոֆոնը ձեռքից ձեռք գցեց ու ասաց. «Էս անընդհատ տոկը տալիս ա, որ սենց բաներ անեմ, չզարմանաք»։\r\n\r\n\r\nՄի փոքր անց Փաշինյանին կրկին «տոկը տվեց»․ նա զգաց միկրոֆոնով անցնող հոսանքը։ Նրան օգնության եկան թիկանպահներն ու միկրոֆոնն ամրացրեցին ձողի վրա:\r\n\r\nՓաշինյանին ասացին որ ձեռնոցով բռնի միկրոֆոնը, նա էլ հայտնի ֆիլմը հիշեց։\r\n\r\n«Էդ եղավ Միմինոյի պատմությունը, որ ասում ա՝ Եվրոպայում էլեկտրական դաշնամուր են նվագում, պապն ասում ա՝ չի լինի, էլեկտրական դաշնամուրով ո՞նց կնվագեն, ասում ա՝ տոկը կտա, էս երեխեն Միմինոյին հարցնում ա՝ ճի՞շտ ա ասում՝ տոկը կտա՞, ասում ա՝ չէ ռեզինի ձեռնոցով են նվագում։ Հիմի ինձ ռեզինի ձեռնոց ա պետք։ Հա, ի՞նչ էի ասում, ժողովո՛ւրդ, տոկը տվեց մոռացա»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ պատասխան տվեց ՀՀ նախագահն ադրբեջանցի ուսանողին․ արցախյան հակամարտություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Օտտո-ֆոն Գերիկեի համալսարանում հանդիպել է դա...
Եթե ուզեք՝ կվերադառնանք նախագահական համակարգին. Նիկոլ Փաշինյան
Մենք մեր նախընտրական ծրագրում սահմանադրության գլոբալ փոփոխության մասով ոչ մի բան չենք գրել։ Այս մասին Սիսիանում նախընտրա...
«Ես քո ցավը տանեմ»․«Ալիսա» ձայնային օգնականը հայերի և ադրբեջանցիների մասին
Ադրբեջանում օրերս սկանդալ է բռնկվել «Յանդեքս» ռուսական որոնողական համակարգի «Ալիսա» ձայնային օգնականի պատճառով։ Օրերս հա...
«Վարչապետն ի՞նչ է, ուզում է դառնալ Հիտլերը, ԱԱԾ-ն էլ՝ Գեստապոն». Էդուարդ Շարմազանով
Այս 7 ամիսների ընթացքում մենք ականատես եղանք համասեռամոլության, աղանդավորության քարոզի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթեր...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ուկրաինան պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ երկրների հետ շինարարական գործունեության վերաբերյալ համաձայնագրից
5.0
ՌԴ ԱԳՆ-ն առաջարկում է կրկնապատկել օտարերկրացիների համար վիզաների վճարները
5.0
Փաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում՝ հղում անելով խորհրդային շրջանի քարտեզներին. Աբրահամյան
5.0