60 հազար տրանսպորտային միջոց, խցանում, վթար ու նեղ փողոցներ. Օսիպյանը ՃՈ-ի աշխատանքի մասին60 հազար տրանսպորտային միջոց,խցանում,վթար ու նեղ փողոցներ.Օսիպյանը ՃՈ-ի աշխատանքի մասին
Երևանում խցանումների և տրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից են նեղ փողոցներն ու տրանսպորտային միջոցների կտրուկ ավելացումը։ Սակայն հաջորդ տարվանից վարորդներին տրվող բալային համակարգի շնորհիվ կտրուկ կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստում նման տեսակետ հայտնեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:\r\n\r\n«Հունվարից մինչ հիմա 60 հազար տրանսպորտային միջոց է ավելացել Հայաստանում: Դեռ մինչև տարվա վերջ հնարավոր է ավելանա մոտ 20 հազարով: Սակայն խաչմերուկներն ու փողոցները մնացել են նույնը: Եղանակային պայամնները փոխվում են, միանգամից վթարներ են լինում: Խնդիրը բարդ է, տարբեր մոտեցումներ կան: Թիվ մեկ խնդիրն այն է, որ մեր ճանապարհները, փողոցները շատ նեղ են: Ժամանակին, երբ այդ փողոցները սարքվել են, դրանք նախատեսված են եղել մաքսիմում մինչ 300 000 տրանսպորտային միջոցի համար: Մեր փողոցները շատ նեղ են»,-ասաց Օսիպյանն ու նկատեց՝ վթարները դեռ չեն նշանակում, թե ՃՈ-ն լավ չի աշխատում:\r\n\r\nՆա նաև տեղեկացրեց, որ կրթության և գիտության նախարարի հետ հիմա քննարկման փուլում են: Քննարկում են բուհերի դասաժամերի հարցը, որ դեպի կենտրոն տրանսպորտային միջոցների հոսքերը կարգավորեն: Ոստիկանապետը նկատեց՝ փորձում են ամեն ինչ անել, սակայն ինչ էլ անեն, քաղաքակիրթ աշխարհում կան նման խցանումներ: Խնդիրը մեղմելու համար ոստիկանապետը նաև հանձնարարական է տվել ՃՈ պետին, որ յուրաքանչյուր ծանրաբեռնված խաչմերուկներում կանգնած լինի գոնե մեկական ճանապարհային ոստիկանության աշխատող: Օսիպյանը նկատեց՝ տրանսպորտային միջոցներն ավելանում են, և բնական է, որ դեպքերն էլ են ավելանալու: Ոստիկանապետը վստահեցրեց, երբ 2019-ից ուժի մեջ մտնի վարորդների բալային համակարգը, հենց առաջին ամսվա կտրվածքով կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարները և մահով ելքերը: Նա նշեց, որ միջազգային փորձը ցույց է տվել, որ կիրառելով այս բալային համակարգը, պատահարների 50 տոկոս նվազում է արձանագրվել հենց առաջին ամսում:\r\n\r\n*\r\n\r\nՀայաստանում առաջին անգամ կիրառվելու է բալային համակարգ: Յուրաքանչյուր վարորդի յուրաքանչյուր տարի տրվելու է 9 բալ, եւ յուրաքանչյուր խախտում կունենա որոշակի բալային նիշ, այդ 9 բալը յուրաքանչյուր խախտումից հետո նվազելու է: Երբ 9 բալը կզրոյացվի, վարորդի տրանսպորտային միջոց վարելու իրավունքը ժամանակավորապես կկասեցվի, նախնական նախագծով` 6 ամիս ժամկետով:\r\n\r\n\r\n\r\n

Քաղաքականություն

Պատահարներ