Հայկական պատվիրակության այցն Ադրբեջան որոշված է. ամսաթվերն արդեն հայտնի են. Մամեդով
Տարեվերջին նախատեսվում է հայ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այց Ադրբեջան, և արդեն որոշվել են կոնկրետ ամսաթվերը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության պատվիրակության անդամ և Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովը:
«Ադրբեջանական պատվիրակության հոկտեմբերի 22-ին Հայաստան կատարած այցը միանգամյա իրադարձություն չէր. այն ավելի լայն միջոցառումների շարքի մի մասն է, որը ներառում է ադրբեջանական պատվիրակությունների Հայաստան և հայկական պատվիրակությունների Ադրբեջան ապագա այցելությունները: Հետևաբար, ենթադրվում է, որ մենք առնվազն մի քանի անգամ կայցելենք Հայաստան հաջորդ վեց ամիսների ընթացքում: Սա կներառի ոչ միայն մայրաքաղաքը, այլև Հայաստանի առանձին շրջանները: Հայկական պատվիրակության այցը Ադրբեջան նախատեսված է տարեվերջին, և կոնկրետ ամսաթվերն արդեն որոշված են», - ասել է Մամեդովը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Երևանում տեղի ունեցավ երկկողմ կլոր սեղանի շուրջ քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ։ Ադրբեջանական պատվիրակությանը ընդունել էՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը մեկնաբանել է Քըրքի սպանությունը
Ամերիկացի ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունը վկայում է, թե որքան խորն է ամերիկյան հասարակության բևեռացումը։ Այս մասին հայ...
ՌԴ-ը հավանություն է տվել ՀՌՀ–ի վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրին
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) գործունեության պայմանների վեր...
Այսուհետ համարեք, որ ես խուլ եմ ձեր բարձրացրած հարցերի համար․ Ավինյան
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանն իր ելույթում անդրադարձել է մայրաքաղաքի ծառերի...
Փոթորիկ մեկ բաժակ ջրում. ԵԱՏՄ-ականները զարմացած էին․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Բաղրամյան պողոտայում երեկ երեկոյան լարված իրավիճակ էր, ոստիկանական զորքերը գրավել էին ամբողջ...