
Փաշինյանը թվարկեց վերջին 6 ամիսներին կատարված քայլերը. «Խնդրում ենք ձեզ մեր դատը անել»

Այլեւս երբեք ՀՀ քաղաքացու ձայնը չի կեղծվելու, այլեւս երբեք լկտիություն չի լինելու, այլեւս երբեք ՀՀ քաղաքացու վրայով ավտոներ չեն քշելու, կներեք գրոտեսկային համեմատության համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Հրազդան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: Տեղեկությունը news.am-ից է:\r\n\r\nՆա թվարկեց, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում վերջին 6 ամսվա ընթացքում.\r\n\r\n\r\n«- Համապատասխանաբար 10 եւ 20 դրամով էժանացել է գազն ու լույսը սոցիալապես անապահով խմբերի համար որոշակի չափաքանակներով:\r\n\r\n- Ի հեճուկս նախկինում կառավարության կնքած պայմանագրերի, խմելու ջուրը ՀՀ-ում չի թանկացել, թեեւ այս դեկտեմբերին պետք է թանկանար: Մինչեւ 2024 թվականը չի թանկանալու:\r\n\r\n- 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է, եւս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա 2019 թվականի ընթացքում,\r\n\r\n- 85 հազար մարդու նպաստ ու թոշակ կավելանա հունվարի 1-ից:\r\n\r\n- «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսներն իջել են աննախադեպ ցածր մակարդակի: Ընդհանրապես, հիփոթեքային վարկի տոկոսը բոլորի համար 1,5 տոկոսով նվազել է: Հիփոթեքային վարկավորման չափը 22 մլրդ դրամով ավելացել է, այսինքն այդքան մարդ նոր բնակարան է ձեռք բերել:\r\n\r\n- Բարձրացել են անշարժ գույքի գները ամբողջ հանրապետությունում: Սա նշանակում է, որ աշխուժություն է մտել, մարդիկ եթե ցանկանան վարկ վերցնել, կարող են ավելի մեծ չափով վարկ ստանալ:\r\n\r\n- 125 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է: Այսինքն մարդիկ, որոնք գտնվում էին վարկերի «սեւ ցուցակում», 25 հազար մարդ վեռրադարձել է «սպիտակ ցուցակ»:\r\n\r\n- Երկրորդ երեխայի ծննդի համար միանվագ նպաստը եռապատկվել է:\r\n\r\n- 38 հազարով ավելացել է գրանցված աշխատողների թիվը,\r\n\r\n- վերացել են տնտեսական մենաշնորհները,\r\n\r\n- ՔԿՀ-ներում գերբեռնվածության խնդիրը լուծվել է, երբ կալանավորները տեղ չլինելու պատճառով հերթով էին քնում:\r\n\r\n- Երթեւեկության կանոնների խախտման տուգանքների համաներում է տեղի ունեցել 150 հազար մարդու նկատմամբ, ներվել է 13 մլրդ դրամ,\r\n\r\n- Սրտի ստենտավորման գները նվազել են 250 հազար դրամով,\r\n\r\n- 2019 թվականից 200 հազար քաղաքացիներ առողջապահությունից կօգտվեն սոցիալական փաթեթի չափանիշներով, այսինքն անվճար,\r\n\r\n- Երկրում վերացել է համակարգային կոռուպցիան: Միկրոկոռուպցիան ըստ էության վերացել է, առանձին դեպքեր կան մաքսայինում:\r\n\r\n- Էրբեմնի օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդեցության բոլոր լծակներից,\r\n\r\n- Վերջին 24 տարվա ընթացքում առաջին անգամ երկրում ընտրությունները չեն կեղծվում,\r\n\r\n- Երկրում քաղբանտարկյալներ չկան, 60 տոկոսով գերակատարվել է ճանապարհաշինությունը, Մարդիկ Վրաստանից գալիս միանգամից հայտնվում էին ավերակների մեջ, մենք Վրաստանը Հայաստանի կապող ճանապարհը արագ նորոգեցինք, որի արդյունքում նաեւ զբոսաշրջության 8,8 տոկոս աճ է արձանագրվել:\r\n\r\n- Հանրության առջեւ բացվել են Բաղրամյան 26-ի եւ Ազգային ժողովի դարպասների դռները, եւ հիմա երեխաները դպրոցներով էքսկուրսիա են գալիս,\r\n\r\n- Ոստիկանության զորքերը ոչ թե քաղաքացիներին են ջարդուփշուր անում, այլ մասնակցում են սահմանների պաշտպանությանը,\r\n\r\n- Այս պահին ունենք ներգաղթ, արտագաղթի փոխարեն: Առաջին անգամ տարին կփակենք ներգաղթով.\r\n\r\n- 7 ամիսների ընթացքում 7 միլիարդ դրամի համայնքային ծրագրեր են իրականացվել եւ հիմա շարունակվում են,\r\n\r\n- Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն ընկել է աննախադեպ ցածր մակարդակի եւ այս տարի հակառակորդի կրակոցներից զոհվածների աննախադեպ ցածր թիվ ունենք,\r\n\r\n- Բաղրամյան 26-ը կրկին լինելու է նախագահի նստավայր,\r\n\r\n- Բացառվել է պատմամշակութային հուշարձանների քանդումը,\r\n\r\n- Քննչական մարմինները գործում են անկաշկանդ, ըստ նրա՝ առաջիկա օրերին նոր բացահայտումներ կլինեն,\r\n\r\n- Հայաստանում տնասպորտային ուղերորահոսքը 12 տոկոսով աճել է»:\r\n\r\nՓաշինյանը հայտարարեց, որ բոլոր այն խնդիրները, որ այս կառավարության առաջ դրված են եղել, լուծվել են. «Այսօր իշխանությունն ամբողջությամբ վերադարձված է ձեզ, եւ խնդրում ենք ձեզ այս ընտրություններում մեր դատը անել: Մենք հանձնված ենք ժողովրդի դատին, ժողովուրդը պետք է որոշի, թե արդյոք ուզում է, որ մենք կառավարենք Հայաստանն իր անունից: Ես համոզված եմ, որ մենք կլինենք լավ եւ արդյունավետ կառավարություն: Բայց այն պահին, երբ որոշեք, որ չեք ուզում, որ մենք լինենք կառավարություն, մենք ներողություն կխնդրենք, լուռ կհեռանանք եւ կզիջենք այն քաղաքական ուժին, որն այդ պահին կարժանանա ձեր վստահությանը: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ն զգա իր հզորությունն ու ուժը»,-ընդգծեց Փաշինյանը: