Քաղաքականություն
Լևոն Քոչարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլ նաև վրաններում
Gohar Vardanyan
1,018 դիտում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՙԻմ քայլը՚ դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի որդիները ծառայել են Երևանում և երբևէ չեն գիշերել զորամասում: \r\nԼևոն Քոչարյանը հրապարակել է նաև զինծառայության տարիներին արված լուսանկարներ: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. \r\nՙԱյսօր լսեցի ինձ վերաբերող հերթական սուտը: Չեմ զարմանում, քանի որ շարունակվում է նույնը ինչը տարիներ շարունակ արվել է հայտնի օրաթերթի միջոցով: Օրինակները շատ են: Մանկությունս անց եմ կացրել Ստեփանակերտում` ռմբակոծության տակ, նկուղներում, ինչպես և բոլորը ովքեր չեն լքել Արցախը այդ տարիներին: Անկասկած, պատերազմի տարիները Արցախում անցկացրած հասակակիցներս կհամաձայնեն ինձ հետ, որ բոլորս երազում էինք մի օր կրել զինվորական համազգեստ և մասնակցել մարտերին: Հիշում եմ, թե ինչպիսի ամոթանքների էին արժանանում այն չափահաս տղաները, ովքեր խուսափում էին մարտի գնալուց: Կարծում եմ ոչ մեկ չի կասկածում, որ լինելով նախագահի որդի կարող էի շարունակել ուսումս մագիստրատուրայում, այնուհետև ասպիրանտուրայում և ոմանց պես օգտվելով օրենքից խուսափել ծառայությունից ու հետագայում մատ թափ տալ չծառայածների վրա: Այդուհանդերձ որոշեցի անցնել ծառայության: Ազգային անվտանգության հատուկ նշանակության ջոկատում անցել եմ նախատեսված մարտական պատրաստվածության ծրագիրը: Գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլ նաև վրաններում` Փամբակի լեռներում: Չեմ թաքցնում, որ եղել է հատուկ ուշադրություն սպայական կազմի կողմից, որը ամենայն անկեղծությամբ հաճելի չէր: Մինչ այժմ ունեմ ջերմ կապեր ծառայակից ընկերների հետ: Ինչպես ծառայությունից առաջ այնպես էլ հետո և մինչև հիմա զբաղվում եմ սպորտով, սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմամբ: Կարծում եմ երիտասարդների բարձր ֆիզիկական պատրաստվածությունը բանակի մարտունակության կարևորագույն բաղադրիչներից է: Միշտ հպարտ եմ զգացել ինձ հորս անցած ճանապարհի, պատերազմին մասնակցելու և առանցքային դերակատարություն ունենալու համար և ինքս էլ պատրաստ եմ ծառայել հայրենիքիս: Խոնարհվում եմ բոլոր նրանց առջև ովքեր իրենց կյանքը զոհաբերել կամ վտանգի տակ են դրել հայրենիքի պաշտպանության համար: Խաղաղ ծառայություն եմ մաղթում բոլորին՚: \r\n
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
969
Արմեն Աշոտյանը հերթական խախտումն է արձանագրել «Իմ քայլը» դաշինքի կողմից
Gohar Vardanyan
1 րոպե
1,088
ՊՆ-ն պայմանագրային հիմունքներով աշխատանքի է հրավիրում մասնագետների՝ 105-165 հազար դրամ աշխատավարձով
Gohar Vardanyan
1,022
ԱԱԾ, ՀՔԾ նոր բացահայտումներ. անակնկալ թղթապանակ է պատրաստվել. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
921
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,100
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
563
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,772
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
516