Քաղաքականություն
ՊՆ-ն պայմանագրային հիմունքներով աշխատանքի է հրավիրում մասնագետների՝ 105-165 հազար դրամ աշխատավարձով
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն զինված ուժերի սահմանամերձ զորամասերում` ավագ հրաձիգ, հրաձիգ, դիպուկահար, նռնակաձիգ, նշանառու…
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն զինված ուժերի սահմանամերձ զորամասերում` ավագ հրաձիգ, հրաձիգ, դիպուկահար, նռնակաձիգ, նշանառու /ականանետի/, ավագ վարորդ /B,C,D/, վարորդ /B,C/, ավագ խոհարար, խոհարար և դիզելավար-էլեկտրամեխանիկ մասնագիտություններով:\r\n\r\nԱյս մասին ասված է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ: ՀՀ զինված ուժերի շարքային կազմի պայմանագրային զինծառայողների համալրումն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար կարող են դիմել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և պահեստազորում հաշվառված արական սեռի և, անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից, իգական սեռի մինչև 36 տարեկան քաղաքացիները:\r\n\r\nՊայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել քաղաքացին, ով.\r\n\r\n- օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն,\r\n\r\n- ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ ունի չհանված կամ չմարված դատվածություն,\r\n\r\n- ով առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:\r\n\r\nՊայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար պետք է դիմել համապատասխան զորամասերի հրամանատարությանը կամ տարածքային զինկոմիսարիատներ: Պայմանագրային զինծառայության անցնելու պահանջներին համապատասխանելու դեպքում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով քաղաքացու հետ կնքվում է պայմանագիր` երեք տարի ժամկետով:\r\n\r\n\r\n\r\n\r\nՊայմանագրային զինծառայողն իրավունք ունի օգտվելու ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների համար նախատեսված բոլոր արտոնություններից, երաշխիքներից և փոխհատուցումներից: Շարքային կազմի պայմանագրային զինծառայողի միջին աշխատավարձը կազմում է 105 հազար ՀՀ դրամ /առանց եկամտահարկի/: Մարտական հերթապահությամբ պայմանավորված` պայմանագրային զինծառայողներին տրվում է նաև մինչև 60 հազար ՀՀ դրամ հավելավճար:\r\n\r\nԱռավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել տարածքային զինկոմիսարիատներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Արմեն Աշոտյանը հերթական խախտումն է արձանագրել «Իմ քայլը» դաշինքի կողմից
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել եւ գրել, որ հերթական խախտումն...
Լևոն Քոչարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլ նաև վրաններում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոն...
ԱԱԾ, ՀՔԾ նոր բացահայտումներ. անակնկալ թղթապանակ է պատրաստվել. «Իրատես»
«Մինչ քարոզարշավում, բառի բուն իմաստով, բզկտվում են Արցախն ու բանակը, ներհայաստանյան շատ խնդիրներ դուրս են մնում քննարկո...