Discussions Among Opposition Figures of Armenia and Artsakh
«Հրապարակ» թերթը գրում է․ Դիմադրության շարժման ակտիվն ու Արցախի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները նախօրեին, ինչպես հայտնի է, հանդիպել են Երեւանում։ Պաշտոնապես հայտարարվեց, որ քննարկել են Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները:
«Քննարկվել են նաեւ Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսեւորումները. Պայմանավորվել ենք առավել կազմակերպված շարունակել նման ձեւաչափով փոխադարձ հանդիպումներն ու քննարկումները, ինչպես նաեւ աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում շարժման ընդլայնման ուղղությամբ»,- հայտարարեցին մասնակիցները:
Սակայն, մեր տեղեկություններով, Արցախի եւ Հայաստանի ընդդիմադիր գործիչները մտադիր են առաջիկայում կյանքի կոչել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի գործառույթները, ինչը նշանակում է օրենսդրության, ինչպես նաեւ այլ միջոցառումների սինխրոնիզացում Հայաստանում եւ Արցախում։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո սույն միջխորհրդարանական հանձնաժողովը չի գործում։ Որքան էլ ընդդիմությունն ու արցախցիները ջանքեր գործադրեցին, որ այն ձեւավորվի, ՔՊ-ականները, սակայն, 2021-ի ընտրություններից հետո հանձնաժողովն այդպես էլ չձեւավորեցին եւ այնքան վախեցած են, որ խուսափում են ձեւավորելուց ու նիստեր հրավիրվելուց.
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Body of a Man Found Hanging in the Area of the Gaj Factory
A tragic incident occurred today in Yerevan. Around 09:00, the police department of Erebuni received a call reporting a...
Shooting in Aparan: One Dead and Several Wounded
Shooting occurred in Aparan. Irakanum.am has learned that around 19:00 today, gunfire was heard in the outskirts of the...
Tragic Incident in Armavir Province: 19-Year-Old Drowns in One of the Lakes of Yeghgnut
A tragic incident occurred today in the Armavir province. Around 19:20, the Emergency Situations Ministry's Rescue Servi...
Citizen Falls from Kiev Bridge, Hospitalized
On June 7, at 21:43, the National Crisis Management Center received a report that a citizen had fallen from the Kiev Bri...