Several Businesses Raise Prices of Certain Medications
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում նախորդ տարի սկսված գնաճը չի դադարել. թանկացել է ոչ միայն մթերքը, ծխախոտը, հագուստը. Այս գնաճի ֆոնին դեղերի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ թանկացրել են որոշ դեղամիջոցներ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 100 տոկոսով թանկացել է մեծ պահանջարկ ունեցող «Պարացիետամոլ» դեղամիջոցը, որը օգտագործվում է ջերմությունը իջեցնելու համար: Որոշ դեղատներում այն վաճառվում է 130 դրամով: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում տևական ժամանակ է, ինչ շրջանառվում է H3N1 տիպի վիրուսը. հիվանդությունը սկսվում է հազով, մկանային ցավերով, կոկորդի չորությամբ և ջերմությամբ:
Սա է պատճառը, որ դեղատներում «Պարացիետամոլ»-ի գինը կտրուկ բարձրացել է, քանի որ այս դեղամիջոցի նկատմամբ պահանջարկը զգալի ավելացել է:
Բացի այս, բարձրացել է նաև «Անալգին»-ի գինը՝ 70 դրամից դառնալով 110 դրամ: Մյուս կողմից՝ նկատենք՝ վիտամինային որոշ դեղերի գները փոփոխության չեն ենթարկվել. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքացիների գերակշիռ մասը այլ երկրներից օնլայն պատվիրում են վիտամիններ ավելի էժան գնով և չեն գնում այն դեղատներից:
Սա է պատճառը, որ դեղատներում ոչ միայն պակասել են վիտամինների սպառման ծավալները, այլև գները չեն փոփոխվել. Էլ չենք խոսում ջերմաչափի գնի մասին, որը հասել է 1500 դրամի, մինչդեռ նախկինում այն 400 դրամ էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում.
Նմանատիպ հոդվածներ
Mandatory Auto Insurance to Increase: Details on New Changes
Starting from February 7, 2022, there will be changes in the mandatory auto insurance sector. Tigran Keyan, president of...
The Transmission Boxes of the Patrol SKODAs Are Sequentially Failing: 'Hraparak'
'Hraparak' reports that the newly acquired Skoda Octavia vehicles for the Patrol Service are not meeting expectations. T...
New Changes in Liquid Gas Filling Stations
The newspaper "Zhoghovurd" reports that control over the liquid gas market will be strengthened in the near future. Ther...
Dollar Exchange Rate Increases
The Central Bank of Armenia has set new exchange rates. As of January 25, the exchange rate of the US dollar has reached...