Մի շարք տնտեսվարողներ թանկացրել են որոշ դեղամիջոցներ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում նախորդ տարի սկսված գնաճը չի դադարել. թանկացել է ոչ միայն մթերքը, ծխախոտը, հագուստը: Այս գնաճի ֆոնին դեղերի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ թանկացրել են որոշ դեղամիջոցներ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 100 տոկոսով թանկացել է մեծ պահանջարկ ունեցող «Պարացետամոլ» դեղամիջոցը, որն օգտագործվում է ջերմությունն իջեցնելու համար: Որոշ դեղատներում այն վաճառվում է 130 դրամով: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում տևական ժամանակ է, ինչ շրջանառվում է H3N1 տիպի վիրուսը. հիվանդությունը սկսվում է հազով, մկանային ցավերով, կոկորդի չորությամբ և ջերմությամբ: Սա է պատճառը, որ դեղատներում «Պարացետամոլ»-ի գինը կտրուկ բարձրացել է, քանի որ այս դեղամիջոցի նկատմամբ պահանջարկը զգալի ավելացել է:
Բացի այս, բարձրացել է նաև «Անալգին»-ի գինը՝ 70 դրամից դառնալով 110 դրամ: Մյուս կողմից՝ նկատենք՝ վիտամինային որոշ դեղերի գները փոփոխության չեն ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքացիների գերակշիռ մասը այլ երկրներից օնլայն պատվիրում են վիտամիններ ավելի էժան գնով և չեն գնում այն դեղատներից: Սա է պատճառը, որ դեղատներում ոչ միայն պակասել են վիտամինների սպառման ծավալները, այլև գները չեն փոփոխվել: Էլ չենք խոսում ջերմաչափի գնի մասին, որը հասել է 1500 դրամի, մինչդեռ նախկինում այն 400 դրամ էր»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ԱՊՊԱ-ն կթանկանա․ մանրամասներ՝ նոր փոփոխության վերաբերյալ
07/02/2022-ից տեղի կունենան փոփոխություներ ԱՊՊԱ ոլորտում։ «Վարորդի Ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանը Auroranews-ի հետ զրո...
Պարեկային SKODA-ների փոխանցման տուփերը հերթով շարքից դուրս են գալիս․ «Հրապարակը»
«Քանիցս գրել ենք, որ Պարեկային ծառայության համար ձեռք բերված նոր Skoda Octavia մակնիշի ավտոմեքենաներն իրենց չեն արդարացն...
Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում հեղուկ գազի շուկայի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի: Նոր փոփոխություն՝...
Դոլարի փոխարժեքն աճել է
ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Հունվարի 25-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 482.26 դրամ՝ նա...