очередной дым в глаза людям под видом революционных изменений: депутат
Աշխարհն աշխարհով, Հայաստանն իր առօրյա կենսական լուրջ հարցերով․ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում քննարկվելու է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը՝ իր հարակից օրենքների փոփոխությունների 22 փաթեթներով հանդերձ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հիշեցնեմ, որ նախորդ տարի այս նախագիծը հապաղեց մտնել լիագումար նիստերի օրակարգ՝ իր բազում խնդրահարույց դրույթների պատճառով, քանի որ առաջացրել էր նաև ակադեմիական, ուսանողական և այլ շահառուների զայրույթը։ Լիազոր մարմինը խոստացել էր հաշվի առնել բոլոր շահագրգիռ կողմերի դիտարկումներն ու առաջարկները, բայց․․․ Առայժմ մեկ բան կասեմ միայն՝ այս նախագիծը «ԼՈՒԾՈՒՄ» Է մեկ խնդիր՝ Երեւանի Պետական Համալսարան-ի գլուխկոտրուկը, այս նախագիծը ուղիղ հարված է բուհական ինքնավարությանը, ստեղծում է բոլոր բարենպաստ պայմանները բարձրագույն ուսումնական հաստատությունները դարձնելով օրվա կառավարության ձեռքի անձնական օգտագործման գործիք։
Այս նախագիծը ոչ բարձրագույն կրթության, ոչ էլ առավել ևս գիտության մասին է։ Հերթական թոզը, որ փչվում է մարդկանց աչքերին՝ իբրև հեղափոխական փոփոխություն, ուղղված կրթությանը ու գիտությանը։ Նախագիծն ու հարակից օրենքների փոփոխությունների փաթեթները կարող եք ուսումնասիրել կից հղմամբ
Հ․Գ․ Նկարում տեղադրված՝ նախագծի պատմության մեջ տեսնում եք, որ այն որևիցե փոփոխության չի ենթարկվել այս ամբողջ ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
The Failure of Negotiations Would Eventually Lead to War: Interview with David Tonoyan
In an interview with Mediamax, former Armenian Minister of Defense David Tonoyan discussed various issues surrounding th...
Armenians and Azerbaijanis Should Live Together in Artsakh Without Peacekeepers and Observers: Details from Erdogan-Putin Phone Call
Turkey will contribute to stability and peace in Artsakh. This was stated by Turkish President Recep Tayyip Erdogan duri...
Azerbaijanis Remain in Two-Storey House in Vorotan: Former Resident Not Allowed to Retrieve Belongings
In the Vorotan community of the Syunik region, a two-storey house that once provided jobs for residents has been taken o...
Ararat Mirzoyan Issues Statement
The Speaker of the National Assembly, Ararat Mirzoyan, has issued a statement, which in particular states: “In January 1...