Հերթական թոզն է փչվում մարդկանց աչքերին՝ իբրև հեղափոխական փոփոխություն. պատգամավոր

Աշխարհն աշխարհով, Հայաստանն իր առօրեական կենսական լուրջ հարցերով․ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում քննարկվելու է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը՝ իր հարակից օրենքների փոփոխությունների 22 փաթեթներով հանդերձ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հիշեցնեմ, որ նախորդ տարի այս նախագիծը հապաղեց մտնել լիագումար նիստերի օրակարգ՝ իր բազում խնդրահարույց դրույթների պատճառով, քանի որ առաջացրել էր նաև ակադեմիական, ուսանողական և այլ շահառուների զայրույթը։ Լիազոր մարմինը խոստացել էր հաշվի առնել բոլոր շահագրգիռ կողմերի դիտարկումներն ու առաջարկները, բայց․․․
Առայժմ մեկ բան կասեմ միայն՝ այս նախագիծը «ԼՈՒԾՈՒՄ» Է մեկ խնդիր՝
Երևանի Պետական Համալսարան
-ի գլուխկոտրուկը, այս նախագիծը ուղիղ հարված է բուհական ինքնավարությանը, ստեղծում է բոլոր բարենպաստ պայմանները բարձրագույն ուսումնական հաստատությունները դարձնելով օրվա կառավարության ձեռքի անձնական օգտագործման գործիք։ Այս նախագիծը ոչ բարձրագույն կրթության, ոչ էլ առավել ևս գիտության մասին է։ Հերթական թոզը, որ փչվում է մարդկանց աչքերին՝ իբրև հեղափոխական փոփոխություն, ուղղված կրթությանն ու գիտությանը։

Նախագիծն ու հարակից օրենքների փոփոխությունների փաթեթները կարող եք ուսումնասիրել կից հղմամբ
Հ․Գ․ Նկարում տեղադրված՝ նախագծի պատմության մեջ տեսնում եք, որ այն որևիցե փոփոխության չի ենթարկվել այս ամբողջ ընթացքում»:

Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Հայերն ու ադրբեջանցիներն Արցախում ապրեն առանց խաղաղապահների ու դիտորդական առաքելության. մանրամասներ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից
Թուրքիան իր կողմից ներդրում կունենա Արցախում կայունության ու խաղաղության հարցում: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի...
Ադրբեջանցիները Որոտանի երկհարկանի տանն են մնում. նախկին բնակչին թույլ չեն տվել անգամ իրերը դուրս բերել
Սյունիքի մարզի Որոտան համայնքում երկհարկանի տունը, որը բնակիչներին նաև աշխատանքով էր ապահովում, ադրբեջանցիներին է անցել։...
Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «1990 թվականի հունվարին Ադրբեջանի մա...