Դավիթ Թադևոսյանը՝ ԱԺ-ում Կառավարության ներկայացուցիչ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Կառավարության ներկայացուցիչ։
«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»,- ասվում է որոշման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Ալիկ Ալեքսանյանի կալանավորելու որոշումը բացարձակ հիմնավորում չունի. պաշտպանը բողոք է ներկայացրել
Ալեքսան Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆ...