ԱԺ-ում կտրուկ փոփոխություն. փոխում է լրագրողների աշխատանքի կանոնները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Օգոստոսի 2-ին Ազգային ժողովում մեկնարկել է իններորդ գումարման առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը։ Օրակարգի գլխավոր հարցը Ազգային ժողովի նախագահի ընտրությունն էր։
Պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էր։ Նրա թեկնածության շուրջ ողջ օրը ծավալվել են ակտիվ քննարկումներ․ հարցեր են ուղղել թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորները, հնչել են բազմաթիվ ելույթներ։ Քննարկումները շարունակվելու են նաև այսօր։
Օրաթերթի թղթակցի փոխանցմամբ՝ երեկ խորհրդարանի ամբողջ տարածքում լրագրողների աշխատանքի համար որևէ սահմանափակում չի եղել։ Լրագրողները ազատ տեղաշարժվել են Ազգային ժողովի միջանցքներում և տարբեր հատվածներում, զրուցել պատգամավորների հետ, իրականացրել հարցազրույցներ և լուսաբանել նիստի ընթացքը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՊՊԾ աշխատակիցներին որևէ հրահանգ չի տրվել խոչընդոտելու լրագրողների մասնագիտական գործունեությունը կամ նրանց արգելելու աշխատել խորհրդարանի այս կամ այն հատվածում։
Օրաթերթի տեղեկություններով՝ սա կարող է կրել ոչ թե ժամանակավոր, այլ մշտական բնույթ։ Թեև իրավական առումով շարունակում են գործել այն կարգավորումները, որոնք 2021 թվականին ստորագրել էր Ալեն Սիմոնյանը, որը օրերս հաստատել էր Ռուբեն Ռուբինյանը նոր փաստաթուղթ ստորագրելով:
Մեր աղբյուրների գնահատմամբ՝ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների աշխատանքի հետ կապված հարցում ընտրել է ավելի ազատ մոտեցում՝ հաշվի առնելով այն բազմաթիվ քննադատությունները, որոնք վերջին ամիսներին հնչեցրել էին լրատվամիջոցներն ու ԶԼՄ-ների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները։
Եթե այս գործելակերպը պահպանվի նաև առաջիկա նիստերի ընթացքում, ապա այն կարող է նշանակել Ազգային ժողովում լրագրողական աշխատանքի պայմանների էական փոփոխություն՝ հօգուտ լրատվամիջոցների ազատ գործունեության»,- ասվում է հովածում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Գրտնակի 17 հարվածով սպանել են մորը. բացահայտվել են նոր մանրամասներ
Արագածոտնի մարզի Մելիք գյուղում տեղի ունեցած դաժան սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ «5-րդ ալիքի» փոխա...
Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ: Այս մասին հայտնում են Պաշտապնության...
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Դեղամիջոցի հետկանչ Հայաստանում․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այն
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կարգադրագիր է տվել «ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը՝ դադարեցնելու «Գենսուլին...