Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր ավարտվեց ավելի քան 5 տարվա գործունեությունս վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Ինչպես արդեն ասել եմ՝ սա հսկայական փորձառություն էր ինձ համար, ամբողջ գիտելիքս ու հմտություններս ծառայեցրել եմ Հայաստանի Հանրապետությանը:
Շնորհակալ եմ այս հնարավորության համար վարչապետ Նիկոլ Փաշինյանին. համատեղ հաղթահարել ենք բազմաթիվ դժվարություններ՝ ամրապնդելով մեր պետականությունը, ինչի համար շատ հպարտ եմ:
2018-2021թթ.-ին Ազգային ժողովի վեցերորդ, յոթերորդ և ութերորդ գումարումներում երեք անգամ ընտրվել եմ պատգամավոր, սակայն հրաժարվել եմ մանդատից՝ պաշտոններ զբաղեցնելով գործադիրում
Հիմա գնում եմ ԱԺ՝ դառնալու #ՔոՊատգամավորը: Իմ գործընկերների հետ կապացուցենք, որ խորհրդարանական երկրում սա կարևորագույն ինստիտուտ է: Իմ ջանքերն ու կարողություններն ուղղելու եմ այդ նպատակին:
Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը: Հայաստանի Հանրապետության հարատևությունն այլևս փաստ է»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր...
Մոսկվան սպասում է Հայաստանի որոշմանը. վճռորոշ պահը մոտենում է
Մոսկվայի համար այսօր ամենահրատապ հարցերից մեկը, թերևս, այն է, թե ինչպես դուրս գալ ուկրաինական ցանցից, որի մեջ Կրեմլն է փ...
Գիշերն Ուկրաինան ռմբակոծել է Ռուսատանը. հարձակվել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Հուլիսի 25-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ ավիահարված են հասցրել Բելգորոդին։ Վնասվել են Լուչի ՋԷԿ-ը և «Յուժ...
