Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում. Փաշինյան
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով տնտեսության տարբեր ճյուղերի աջակցման ծրագրերից, ընդգծել է դրանք դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը։
«Մենք այսօր ասում ենք, որ աշխարհի ծովերի և օվկիանոսների ջրային ռեսուրսների կեսին տիրապետող երկրին մենք ձուկ ենք արտահանում։ Սա ի՞նչ է նշանակում։ Չէ, գոհ եմ։ Մենք ինչքան ջուր ենք վատնում և ինչքան ձուկ ենք արտահանում»,- նշել է գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է գնել ստանդարտի սահմաններում։
«Էլ չեմ ասում որակի հետ կապված խնդիրները։ Անձնական փորձս ասեմ, կրքեր կբորբոքեմ, բայց վաղուց այդ աճեցված ձուկ չեմ օգտագործում, քանի որ ակնհայտ է՝ խնդիր կա։ Պատահում է, որ ձկան հետ առնչվում ես և տեսնում ես՝ ճարպերը հոսում են»,- շեշտել է վարչապետը՝ հավելելով, որ դրանք հարցեր են, որոնց պետք է արձագանքել։
Նրա պնդմամբ՝ Հայաստանում սննդի որակի հետ կապված խնդիրները լուծման կարիք ունեն։