Զելենսկու ներկայությամբ ԱՄՆ Սենատը քննարկել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները
ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ աջակցել է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծի առաջխաղացմանը։
Օրինագծին կողմ է քվեարկել 86 սենատոր, դեմ՝ 12-ը։
Օրինագիծը նախատեսում է՝
100 տոկոս մաքսատուրքեր այն երկրների ներմուծման վրա, որոնք գնում են ռուսական նավթ, գազ կամ ուրանի արտադրանք,
պատժամիջոցներ «ստվերային նավատորմի» դեմ՝ նավերի, որոնք օգտագործվում են սահմանափակումները շրջանցելու համար,
Իրանի դեմ գործող պատժամիջոցների երկարաձգում։
Փաստաթուղթը նաև ԱՄՆ նախագահին հնարավորություն է տալիս նման մաքսատուրքեր սահմանել մինչև 5 տարի ժամկետով։
Քվեարկությանը Սենատի դահլիճում ներկա է եղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը Վաշինգտոնում էր այցով։ Դրանից առաջ նա փակ հանդիպում էր ունեցել սենատորների հետ։
Օրինագծի վերջնական քվեարկությունը սպասվում է մինչև շաբաթվա վերջ։ Նույնիսկ ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի ոչ շուտ, քան սեպտեմբերին։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...