Թրամփը բարձր է գնահատել Զելենսկիի և Նեթանյահուի հետ հանդիպումները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ունեցած առանձին հանդիպումները։
Թրամփը Truth Social սոցիալական հարթակում գրել է, որ մեծ պատիվ էր հանդիպել Զելենսկիին։
«Շատ բաներ քննարկեցինք։ Հանդիպումը շատ լավ անցավ»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին Սպիտակ տանը փակ դռների հետևում ավելի քան մեկ ժամ բանակցություններ է վարել Թրամփի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են փոխադարձ հեռահար հարվածները։
Զելենսկին նույնպես դրական է գնահատել բանակցությունները՝ դրանք որակելով «լավ»։
«Նախագահի հետ խոսեցինք Patriot համակարգերի հրթիռների և այլ միջոցների արտադրության լիցենզիաների մասին, որոնք կարող են օգտակար լինել։ Խոսեցինք նաև դիվանագիտության մասին․ կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը», - նշել է նախագահ Զելենսկին։
Վարչապետ Նեթանյահուի հետ հանդիպման առթիվ ԱՄՆ նախագահը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ - «Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուն, ես և ներկայացուցիչները։ Շատ լավ հանդիպում ենք ունեցել։ Բնականաբար, շատ կարևոր թեմաներ են քննարկվել»։
Իր հերթին Նեթանյահուն հայտարարել է, որ հանդիպումը «գերազանց» էր, փոխանցում է Reuters-ը։
Թրամփ-Նեթանյահու հանդիպումը կայացել է ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության և Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների ֆոնին։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...