Քրեական գործ` Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի դեմ . ՌԴ-ն հայտարարել է միջազգային հետախուզում
Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ահաբեկչական գործունեությանն օժանդակելու մեղադրանք ներկայացնելու մասին, քանի որ հավելվածի ղեկավարությունը չի հեռացնում Ռուսաստանում դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների համակարգման համար կիրառվող ալիքներն ու բոտերը։
ԱԱԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնից չորեքշաբթի տեղեկացրել են, որ Telegram-ի ղեկավար Պ. Դուրովի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205.1 հոդվածի 1.1 մասով (ահաբեկչական գործունեությանն աջակցելը), և նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։
Հատուկ ծառայության փոխանցմամբ՝ հավելվածը չի ջնջում բազմաթիվ ալիքներ, չաթեր և բոտեր, որոնք ակտիվորեն օգտագործվում են ուկրաինական հատուկ ծառայությունների, ահաբեկչական ու ծայրահեղական խմբավորումների կողմից ՌԴ-ում դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ, զանգվածային սպանություններ և կիբեռխարդախություններ կազմակերպելու ու համակարգելու համար, ինչը հանգեցրել է մարդկային բազմաթիվ զոհերի, այդ թվում՝ կանանց ու երեխաների, ինչպես նաև հսկայական նյութական վնասների։
Փետրվարի 10-ին Ռոսկոմնադզորի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Telegram-ը, որի գործունեությունը Ռուսաստանում սկսել էին սահմանափակել նախորդ տարվա օգոստոսին, շարունակում է չկատարել ՌԴ օրենսդրության պահանջները, ինչի պատճառով հարթակի աշխատանքի սահմանափակումները կպահպանվեն՝ քաղաքացիների պաշտպանությունն ապահովելու և օրենքի կատարումն ապահովելու համար։
Իրավապահ մարմիններից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ միայն ընթացիկ տարվա սկզբից Telegram-ը Ռուսաստանում տուգանվել է ընդհանուր առմամբ ավելի քան 100 միլիոն ռուբլիով՝ հիմնականում ՌԴ-ում արգելված բովանդակությունը չհեռացնելու պատճառով (ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13.41 հոդվածի 2-րդ մաս)։
Երկուշաբթի օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Telegram-ի աշխատանքի վերականգնման շուրջ շփումներ առկա են, սակայն մեսենջերի ներկայացուցիչները բավարար ակտիվություն չեն ցուցաբերում։
Նմանատիպ հոդվածներ
Արտաքսումների ալիք Ռուսաստանում. խստացվում է միգրացիոն քաղաքականությունը
Ռուսաստանի Դաշնությունից կես տարում արտաքսվել է մոտ 44 հազար օտարերկրացի, ինչը 65,5%-ով ավելի է, քան 2025 թվականի հունվա...
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին: Այս մասին հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից: Հիշեցնենք`...
Աղետալի վիճակ կրթության ոլորտում. դիմորդների միայն 58.4 տոկոսն է ընդունվել բուհ. փորձագետ
ԲՈՒՀ-եր ընդունվողների և դիմորդների քանակի նվազման վերջին 5-6 տարիների միտումը պահպանվել է նաև ընթացիկ տարվա ընդունելությ...