ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանը ձերբակալվել է․ Իշխան Սաղաթելյանը հաստատել է տեղեկությունը
Այսօր առավոտյան իր տնից ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա Նախշքարյանը։ Այս մասին հայտնում է մամուլին հայտնել է նրա փաստաբան Աբրասիմ Աթոյանին։
Փաստաբանի խոսքով՝ Նախշքարյանը ձերբակալվել է առավոտյան՝ ժամը 09։00-ի սահմաններում, և այժմ գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։
Նա նաև «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է: Նրան ձերբակալվել են ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում:
Aurora News-ը կապ է հաստատել ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ, ով հաստատել է տեղեկությունը։ Նա մանրամասներ չի հայտնել՝ նշելով միայն, որ ակնհայտ է՝ խոսքը կենցաղային հարցի մասին չէ, այլ քաղաքական ենթատեքստ ունի։
«NEWS.am»-ի հետ զրույցում փաստաբան Աբրասիմ Աթոյանը հայտնել էր, որ Նախշքարյանին տարել են բնակարանից՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության հիման վրա։
Արա Նախշքարյանը Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Գյումրու գրասենյակի տնօրենն է, մտավորական, արցախյան ազատամարտի մասնակից։ Նա նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու էր։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...