Հարսանիքից հետո Լոռու մարզում 15 մարդ հոսպիտալացվել է. ՍԱՏՄ
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) Լոռու մասնաճյուղից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը 2026թ. հուլիսի 27-ին ստացել է բանավոր հաղորդագրություն սննդային թունավորման մասին:
Ըստ այդմ արձանագրվել է, որ Լոռու մարզի Ճոճկան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Մերուժան Ասլանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում («Lori Peak» միջոցառումների անցկացման վայր) հուլիսի 26-ին անցկացվել է միջոցառում (հարսանիք), որից մի քանի ժամ հետո մասնակիցների մոտ ի հայտ են եկել թունավորման ախտանիշներ։ Թունավորվածներից 15-ը հոսպիտալացվել են Նոյեմբերյան քաղաքի, իսկ 6-ը՝ Ալավերդու բժշկական կենտրոն։
Տեսչական մարմնի տեսուչները, անմիջապես արձագանքելով ահազանգին, նույն օրը վերահսկողական միջոցառումներ են սկսել «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում: Առկա կերակրատեսակներց կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր հետազոտության: Արդյունքները կհրապարակվեն:
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են նաև սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝
- սանհանգույցի դուռը բացվում է անմիջապես խոհանոցի մեջ
- խոհանոցի պատերի որոշ հատվածներ հարթ չեն, չեն պահվում նորոգ վիճակում, պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող, ոչ թունավոր նյութերից,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանների, սառնարանի դարակաշարերը, պատրաստված չեն հարթ, մաքրվող, ախտահանվող, քայքայամաշման (կոռոզիայի) չենթարկվող նյութերից:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
Նմանատիպ հոդվածներ
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին: Այս մասին հ...
Արտաքսումների ալիք Ռուսաստանում. խստացվում է միգրացիոն քաղաքականությունը
Ռուսաստանի Դաշնությունից կես տարում արտաքսվել է մոտ 44 հազար օտարերկրացի, ինչը 65,5%-ով ավելի է, քան 2025 թվականի հունվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից: Հիշեցնենք`...
Աղետալի վիճակ կրթության ոլորտում. դիմորդների միայն 58.4 տոկոսն է ընդունվել բուհ. փորձագետ
ԲՈՒՀ-եր ընդունվողների և դիմորդների քանակի նվազման վերջին 5-6 տարիների միտումը պահպանվել է նաև ընթացիկ տարվա ընդունելությ...