Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանի ձերբակալությունից
Ի պատասխան հաստատում ենք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Ա.Ն.-ն: Այս մասին Auroranews-ին հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան իր տնից ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա Նախշքարյանը։
Փաստաբանի խոսքով՝ Նախշքարյանը ձերբակալվել է առավոտյան՝ ժամը 09։00-ի սահմաններում, և այժմ գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։
Aurora News-ը կապ է հաստատել ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ, ով հաստատել է տեղեկությունը։ Նա մանրամասներ չի հայտնել՝ նշելով միայն, որ ակնհայտ է՝ խոսքը կենցաղային հարցի մասին չէ, այլ քաղաքական ենթատեքստ ունի։
Նմանատիպ հոդվածներ
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...