ԱԺ-ի լրագրողական սահմանափակումները նոր չեն․ Ռուբինյանը հիշեցրել է 2021 թվականից գործող կանոնները
«Ի գիտություն լրագրողների.
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից։
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Սիրելի լրագորղներ, դուք սա կարող էիք պարզել ինքներդ՝ ձեր թանկագին ժամանակից ընդամենը 5 րոպե նվիրելով նախորդ կանոնները փոփոխված կանոնների հետ համեմատելուն»,-գրել է ԱԺ 9-րգ գումարման նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը :
Հիշեցնենք` ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային ժողովում նախատեսվում են լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումներ։
Պարբերականի հրապարակման համաձայն՝ նոր կանոններով, մասնավորապես, լրագրողներին կարգելվի ԱԺ օթյակից նկարահանել նիստերի դահլիճը, ինչպես նաև կսահմանվեն այլ սահմանափակումներ նրանց մասնագիտական գործունեության համար։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...