Արկածախնդիրներն այս գլոբալ խաղում պարտություն են կրելու. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայություններն էական ազդեցություն ունեն Հարավային Կովկասում ձևավորվող նոր իրողությունների վրա։
Նրա խոսքով՝ այս գործընթացներն ազդում են ինչպես տարածաշրջանային նախագծերի, այնպես էլ տարբեր քաղաքական դերակատարների վրա:
«Դեռ դժվար է ասել, թե ով ինչքան կշահի կամ որքան կկորցնի, բայց մի բան ակնհայտ է՝ արկածախնդիրներն այս գլոբալ խաղում երաշխավորված պարտություն են գրանցելու»,- գրել է Աբրահամյանը։
Պատգամավորը նաև քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ պնդելով, որ նրանք գիտակցում են ստեղծված իրավիճակը, սակայն, ըստ նրա, առաջնորդվում են ոչ թե Հայաստանի պետական շահերով, այլ սեփական քաղաքական շահերով։
«ՀՀ կառավարիչն այս ամենը հրաշալի գիտակցում է, սակայն նրան կառավարողները ելնում են ոչ թե ՀՀ առաջնահերթություններից, այլ սեփական շահերից:
Իսկ սրանց ներսում մի հանձնարարություն է իջեցված` ցանկացած գնով պահել իշխանությունը»,- գրել է Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...