Անչափահասին թրшֆիքինգի են ենթարկել պարտքի պատրվակով. ՔԿ-ն մանրամասնել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Մ.-ն իր քրոջ ամուսին Հ.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, օգտագործելով անասնապահներ՝ անչափահաս Ա.Պ.-ի և նրա հայր Յ.Պ.-ի՝ իրենց մոտ 40-60 հզր ՀՀ դրամ պարտք լինելու, ինչպես նաև անչափահասի հոգեկան ակնհայտ հիվանդություն ունենալու հանգամանքները, 2025 թվականի օգոստոսի 8-ից մինչև սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում թրաֆիքինգի՝ հարկադիր աշխատանքի են ենթարկել Ա.Պ.-ին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ նրան պատճառելով հոգեբանորեն ծանր և հուզականորեն արտահայտված տառապանք։
Քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցանք կատարած անձինք և որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը):
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Նմանատիպ հոդվածներ
Արտաքսումների ալիք Ռուսաստանում. խստացվում է միգրացիոն քաղաքականությունը
Ռուսաստանի Դաշնությունից կես տարում արտաքսվել է մոտ 44 հազար օտարերկրացի, ինչը 65,5%-ով ավելի է, քան 2025 թվականի հունվա...
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին: Այս մասին հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից: Հիշեցնենք`...
Աղետալի վիճակ կրթության ոլորտում. դիմորդների միայն 58.4 տոկոսն է ընդունվել բուհ. փորձագետ
ԲՈՒՀ-եր ընդունվողների և դիմորդների քանակի նվազման վերջին 5-6 տարիների միտումը պահպանվել է նաև ընթացիկ տարվա ընդունելությ...