American Airlines-ի ավելի քան 1000 չվերթ է հետաձգվել. մանրամասներ
Ամերիկյան American Airlines ավիաընկերությունը վերականգնել է ինքնաթիռների չվերթները, որոնք ընդհատվել էին ՏՏ համակարգի խափանման պատճառով սահմանված արգելքի հետևանքով։
ԱՄՆ-ի խոշորագույն ավիափոխադրողներից մեկը՝ American Airlines-ը, հուլիսի 28-ի երեկոյան՝ ամերիկյան արևելյան ժամանակով, հանդես է եկել ծանուցմամբ՝ թռիչքների վերսկսման մասին։ Reuters-ի փոխանցմամբ՝ մեկնման արգելքը տևել է մոտ մեկ ժամ։
Չվերթների կասեցման որոշումը կայացրել էր ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի ֆեդերալ վարչությունը։ Ընկերության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ համակարգերի աշխատանքը վերականգնվում է, թռիչքները՝ վերսկսվում, և ներողություն է խնդրել հաճախորդներից պատճառված անհանգստության համար։
FlightAware ծառայությունը հայտնում է, որ «Ամերիքան Էյրլայնս»-ի մոտ հետաձգվել է ավելի քան 1100 չվերթ, ինչը կազմում է օրական ծավալի 30%-ը, իսկ 221 չվերթ (6%-ը) չեղարկվել է։ Ըստ «Ֆլայթրադար24»-ի տվյալների՝ արևելյան ժամանակով 19:00-ի դրությամբ (մոսկովյան ժամանակով 02:00-ին) օդում է գտնվել ընկերության 130 ինքնաթիռով ավելի քիչ, քան նախորդ շաբաթվա նույն ժամանակահատվածում։
Նմանատիպ հոդվածներ
Արտաքսումների ալիք Ռուսաստանում. խստացվում է միգրացիոն քաղաքականությունը
Ռուսաստանի Դաշնությունից կես տարում արտաքսվել է մոտ 44 հազար օտարերկրացի, ինչը 65,5%-ով ավելի է, քան 2025 թվականի հունվա...
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին: Այս մասին հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից: Հիշեցնենք`...
Աղետալի վիճակ կրթության ոլորտում. դիմորդների միայն 58.4 տոկոսն է ընդունվել բուհ. փորձագետ
ԲՈՒՀ-եր ընդունվողների և դիմորդների քանակի նվազման վերջին 5-6 տարիների միտումը պահպանվել է նաև ընթացիկ տարվա ընդունելությ...