Լեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ
Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ ստեղծել «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների արտադրություն՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ։
Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Մագդալենա Սոբկովյակ-Չարնեցկան հայտարարել է, որ Վարշավան առաջարկում է եռակողմ համագործակցություն՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Լեհաստանի միջև։
«Մենք առաջարկել ենք, որ դա լինի եռակողմ համագործակցություն՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և նաև Լեհաստանի մասնակցությամբ, քանի որ խոսքը վերաբերում է այդ արտադրության պաշտպանությանը, որպեսզի այն իրականացվի անվտանգ վայրում»,- ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է Կիևին տրամադրել «Patriot» համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզիա։
Միևնույն ժամանակ, Bloomberg-ի տվյալներով՝ նման արտադրության մեկնարկը կարող է երկար ժամանակ պահանջել և չի ապահովի զինանոցների արագ համալրում։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...