Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Լոռու մարզի դատախազությունում, Լոռու մարզպետարանի միջնորդությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում, պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտների կողմից դրանք օգտագործվում են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: Արդյունքում՝ այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում:
Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ միջնորդագիր է ուղարկվել Վանաձորի համայնքապետարան՝ վերոնշյալ 22 սուբյեկտների հետ կնքված վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերը խզելու նպատակով:
Միջնորդագրի արդյունքում՝ 2026 թվականի հուլիսի 2-ին դադարեցվել են այգու տարածքում՝ Կ.Դեմիրճյան փողոց 25-1/6 և 25-1/3 հասցեներում գտնվող՝ համապատասխանաբար՝ 434 քմ և 48 քմ մակերեսով, 4 միլիոն 562 հազար և 504 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ևս երկու հողամասի նկատմամբ իրավաբանական անձի վարձակալության իրավունքը. հողատարածքները վերադարձվել են համայնքի տիրապետմանը: Տեղեկացնում է ՀՀ Գլխավոր Դատախազությունը:
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր քոլեջների ուսանողներն առաջնահերթ մասնագիտությունների գծով կստանան 50 հազար դրամի չափով կրթաթոշակ
Երիտասարդների հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ շարունակում է կայուն աճել։ Այս մասին հայտնել է Հայա...
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...