«Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցների բողոքի ակցիան. պատրաստվում են գնալ Քննչական կոմիտե
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն» ընկերության աշխատակիցները հայտարարում են, որ ութ օր է՝ ընկերությունը կապարակնքված է, և իրենք որևէ պաշտոնական տեղեկություն չեն ստացել, թե երբ կվերսկսվի աշխատանքը։
«Գոնե մեզ հույս տան, ասեն՝ մեկ օրից, տասը օրից կամ երբ կբացվի։ Եթե չի բացվելու, գոնե իմանանք, որ ամեն մեկն իր գլխի ճարը տեսնի»,- նշել է աշխատակիցներից մեկը։
Աշխատակիցները պատմում են, որ մինչ այժմ որևէ պաշտոնական պատասխան չեն ստացել իրավապահ մարմիններից։ Նրանց խոսքով՝ պատրաստվում են միասին գնալ Աբովյանի Քննչական կոմիտե՝ պարզաբանում պահանջելու։
«Եթե պատասխան չստանանք, հնարավոր է՝ իջնենք և փակենք Երևան–Սևան ավտոմայրուղին»,- հայտարարել են նրանք։
Աշխատակիցները պահանջում են բացել Գագիկ Ծառուկյանին պատկանող կապարակնքված ընկերությունները։
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր քոլեջների ուսանողներն առաջնահերթ մասնագիտությունների գծով կստանան 50 հազար դրամի չափով կրթաթոշակ
Երիտասարդների հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ շարունակում է կայուն աճել։ Այս մասին հայտնել է Հայա...
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...