Ադրբեջանի և Թրամփի վարչակազմի հարաբերությունները գերազանց են․ Ալիև
Ադրբեջանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հարաբերությունները գտնվում են գերազանց մակարդակի վրա և արդեն հասել են ռազմավարական գործընկերության աստիճանի։ Այս մասին Շուշիում անցկացվող 4-րդ Գլոբալ մեդիա ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում անցած տարվա օգոստոսին Վաշինգտոնում նախագահ Թրամփի հետ կայացած հանդիպումը, այս տարվա հունվարին Դավոսում ունեցած բանակցությունները, ինչպես նաև Ադրբեջանի հրավերը՝ դառնալու Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամներից մեկը։
Ալիևը նաև նշել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Ադրբեջան և Բաքվում նրա հետ Ռազմավարական գործընկերության հաստատման համատեղ հռչակագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այս ամենը վկայում է երկկողմ հարաբերությունների աննախադեպ զարգացման մասին։
Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում ռազմավարական գործընկերության հռչակագրի բոլոր դրույթների իրականացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ ստեղծված աշխատանքային խմբերը համագործակցում են առևտրի և ներդրումների, թվային փոխակերպման և արհեստական բանականության, էներգետիկ անվտանգության, տրանսպորտային կապերի, ինչպես նաև պաշտպանության և սպառազինության վաճառքի ոլորտներում։
Ալիևը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ հանել է Ադրբեջանին զենքի վաճառքի բոլոր սահմանափակումները։
«Դրանից անմիջապես հետո նույն քայլին դիմեցին նաև Միացյալ Թագավորությունն ու Եվրամիության անդամ պետությունները։ Կարծում եմ՝ սա հստակ ցույց է տալիս մեր երկկողմ հարաբերությունների ոգին, էությունը և հետագա զարգացման ներուժը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...