Ադրբեջանի դերը տարածաշրջանային գործընթացներում աստիճանաբար մեծանում է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկրի դերը տարածաշրջանային գործընթացներում, առնվազն տարածաշրջանային մակարդակում, աստիճանաբար աճում է։ Այս մասին նա ասել է Շուշիի 4-րդ գլոբալ մեդիաֆորումի բացման ժամանակ։
Ալիևի խոսքով՝ բոլոր այն կողմերը, որոնք դիմել են Ադրբեջանին միջնորդության կամ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու խնդրանքով, վստահ են եղել, որ Բաքուն չունի որևէ թաքնված օրակարգ։
«Մենք երբեք թաքնված նպատակներ չենք հետապնդել։ Այնտեղ, որտեղ կարողացել ենք օգնել, արել ենք դա անկեղծորեն։ Եթե ունենք օգնելու հնարավորություն, պետք է դա անենք, իսկ եթե չունենք, նշանակում է՝ դա հնարավոր չէ», - ասել է նա։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ նախկինում եղել են ժամանակներ, երբ երկիրը նման հնարավորություններ չի ունեցել, սակայն այժմ դրանք առկա են՝ ինչպես նյութական, այնպես էլ քաղաքական և այլ ոլորտներում։
Նրա խոսքով՝ գլխավոր գործոնը վստահությունն է։ Ալիևը ընդգծել է, որ գործընկեր երկրները վստահ են՝ Ադրբեջանին փոխանցված գաղտնի տեղեկատվությունը չի արտահոսելու, ինչպես նաև համոզված են, որ Բաքուն հավասար և ազնիվ վերաբերմունք կցուցաբերի հակամարտող բոլոր կողմերի նկատմամբ։
«Սա ցույց է տալիս, որ մեր կառուցած՝ վստահության վրա հիմնված հարաբերությունների շնորհիվ կարող ենք օգտակար լինել մի շարք երկրների համար», - եզրափակել է Ադրբեջանի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...