Իրանում Ալի Խամենեիի հրաժեշտի արարողություններին մասնակցել է ավելի քան 40 միլիոն մարդ
Իրանում և Իրաքում անցկացված Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողություններին մասնակցել են տասնյակ միլիոնավոր մարդիկ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ սգո միջոցառումներին մասնակցել է շուրջ 43 միլիոն մարդ, ինչի շնորհիվ դրանք դարձել են «աշխարհում երբևէ տեղի ունեցած ամենամասշտաբային երթը»։
Հիշեցնենք, որ Ալի Խամենեին զոհվել էր փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով։
Հրաժեշտի արարողությունները մեկնարկել էին հուլիսի 3-ին Թեհրանում, որտեղ մասնակցել էին առնվազն 100 երկրներից ժամանած բարձրաստիճան պատվիրակություններ։
Հուլիսի 4-5-ը այաթոլլայի մարմինը դրված էր Թեհրանի «Մոսալլա» կրոնահասարակական համալիրում։ Հուլիսի 6-ին մայրաքաղաքում անցկացվել էր սգո երթ, որից հետո մարմինը տեղափոխվել էր Իրանի գլխավոր կրոնական կենտրոն՝ Քոմ քաղաք, որտեղ հուլիսի 7-ին շարունակվել էին հրաժեշտի արարողությունները։
Նույն օրը երեկոյան Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել էր Իրաք, որտեղ Նաջաֆում և Քերբելայում տեղի էին ունեցել առանձին սգո միջոցառումներ տեղի շիա մահմեդականների համար։
Գերագույն առաջնորդի հուղարկավորությունը կայացել է հուլիսի 9-ին՝ նրա հայրենի Մաշհադ քաղաքում։
Նմանատիպ հոդվածներ
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի...