Աշոտյանին արգելվել է շփվել ընտանիքից բացի այլ անձանց հետ․ Մելիքյան
Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Աշոտյանի նկատմամբ գործող սահմանափակումների պատճառով նա չի կարող շփվել լրագրողների հետ։
«Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, մեծ սիրով պատրաստ է և ցանկություն ունի շփվել լրագրողների հետ։ Սակայն երկրորդ քրեական գործով սահմանված սահմանափակումները փաստացի տարածվում են նաև նրա վարքագծի վրա»,- ասել է Մելիքյանը։
Նրա խոսքով՝ առաջին քրեական վարույթի ընթացքում ձևավորվել էր պրակտիկա, երբ դատական նիստից հետո լրագրողները կարողանում էին մի քանի կարճ հարց ուղղել Աշոտյանին, մինչ նա լքում էր դահլիճը, և դատարանը դա թույլատրում էր։
«Այս անգամ դատարանը հատուկ հրապարակեց որոշումը, որպեսզի որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, թե նախկին կանոններն են գործում։ Երկրորդ գործով, ցավոք, գործում են շատ խիստ սահմանափակումներ. Արմեն Աշոտյանը կարող է շփվել միայն իր պաշտպանների և ընտանիքի անդամների հետ»,– նշել է փաստաբանը։
Մելիքյանի խոսքով՝ լրագրողների հետ Աշոտյանի չշփվելը պայմանավորված չէ նրա կամ պաշտպանների ցանկությամբ, այլ երկրորդ քրեական գործով կիրառված սահմանափակումներով, որը նա որակել է որպես «քաղաքական հետապնդման և քաղբանտարկյալության հիմք հանդիսացած գործ»։
Նմանատիպ հոդվածներ
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...