ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մամուլից եմ տեղեկացել. Նարեկ Կարապետյանը` իր նկատմամբ սկսված քրեական վարույթի մասին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր նկատմամբ սկսված քրեական վարույթին, ասել է, որ դրա մասին տեղեկացել է մամուլից։
«Տեղյակ չեմ ինչ գործի մասին է խոսքը, մամուլից եմ տեղեկացել։ Ընդհանրապես չգիտեմ ինչ է։ Որևէ կառույցից որևէ հրավեր չեմ ստացել, բոլոր երկրները հարցումներում պատասխանել են, որ իրենց երկրի քաղաքացի չեմ»,– ասել է Կարապետյանը։
Անդրադառնալով ծառայությունից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամը նշել է, որ այդ հարցով այժմ որևէ խոսք չկա։ Նրա խոսքով՝ մի քանի ամիս առաջ իրավապահները մի քանի անգամ իրեն կանչել են, և դրանով ամեն ինչ ավարտվել է։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
«Ուժեղ Հայաստան»-ը ևս հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի հետ կապված
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծ...