Սևանի մակարդակը ռեկորդային տեմպով բարձրանում է
Ըստ Բարդուխ Գաբրիելյանի` այս տարի պետք է փոքր–ինչ խնայողաբար ջրառն իրականացնել, քանի որ դեռ չոր տարիներ կարող են լինել։
Սևանա լճի մակարդակի ռեկորդային տեմպերով բարձրանալը շատ դրական ազդեցություն ունի էկոհամակարգի համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ձկնաբանության բաժնի վարիչ, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը։
Նշենք, որ հուլիսի 7-ին հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը հայտնեց, որ Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում աճել է 2 սմ` կազմելով 1900.77 մ։ Նախորդ տարի նույն այդ ժամանակում եղել է 1900.68 մ։ Մինչ այդ էլ` հունիսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում, բարձրացել էր` 11 սմ–ով։ Հունիսի առաջին կեսին նման ցուցանիշ վերջին անգամ գրանցվել է 1993 թվականին։
«Դրական միտում է, որ ջրի մակարդակը բարձրանում է։ Հիմնականում Սևանա լճի մակարդակի բարձրացման պրոցեսը հենց այս տարվա սկզբից է սկսել։ Պայմանավորված է Հայաստանի համար եղանակային մի փոքր անսովոր իրավիճակով, քանի որ գարնանային և ամառային շրջանում այսպիսի տեղումներ քիչ են լինում։ Ձմեռը տեղացած ձյան քանակը նույնպես այս տարի շատ էր, ու ձնհալից հետո էլ մակարդակը կրկին բարձրացել է։ Բարձրացման պրոցեսի պատճառներից մեկն էլ այն է, որ այս տարի Սևանա լճից բավականին քիչ ջուր է բաց թողնվել»,– նշել է Գաբրիելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի...