Բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը մահացել է 75 տարեկանում
«Total Eclipse of the Heart», «Holding Out for a Hero» և «It's a Heartache» հիթերով հայտնի ուելսցի երգչուհի Բոնի Թայլերը մահացել է 75 տարեկանում։
Նրա պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ երգչուհին անսպասելի մահացել է Պորտուգալիայի հիվանդանոցում՝ այն հիվանդության հետևանքով, որի բուժումն անցնում էր։
Այս տարվա մայիսին Թայլերը ենթարկվել էր աղիների շտապ վիրահատության, որից հետո բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ էին պահել։ Անցած ամիս նրա ներկայացուցիչը հայտնել էր, որ երգչուհին դուրս է եկել կոմայից, սակայն շարունակում էր մնալ վերակենդանացման բաժանմունքում և գտնվում էր ծանր վիճակում։
Ընտանիքի և թիմի հայտարարության մեջ նշվում է.
«Բոնիի ընտանիքն ու թիմը խոր ցավով հայտնում են, որ նա անցած գիշեր անսպասելիորեն մահացել է Պորտուգալիայի հիվանդանոցում։ Մոտ ժամանակներս լրացուցիչ հայտարարություն կտարածենք, իսկ այժմ խնդրում ենք հարգել ընտանիքի անձնական կյանքը այս ծանր պահին»։
Նմանատիպ հոդվածներ
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի...