«Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները․ «Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն»
«Հայաստան» դաշինքը հրապարակել է հայտարարություն՝ ներկայացնելով Սահմանադրական դատարանի որոշումից հետո իր հետագա քաղաքական ռազմավարությունը։
Դաշինքը վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ ՍԴ որոշումը չի վերացնում ընտրական գործընթացի վերաբերյալ իրենց գնահատականները և չի լուծում իշխանության լեգիտիմության հարցը։
Միաժամանակ «Հայաստան» դաշինքը հայտնել է, որ պատրաստվում է ստանձնել պատգամավորական մանդատները՝ ընդգծելով, որ դրանք դիտարկում է ոչ թե որպես պաշտոն, այլ որպես քաղաքական և իրավական պայքարի գործիք։
«Մեզ համար պատգամավորական կարգավիճակը պաշտոն կամ հարմարավետություն չէ։ Այն լրացուցիչ գործիք է, իրավական ու քաղաքական գործիքակազմ և ամենօրյա հակազդեցության հնարավորություն։ Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ»,- նշված է հայտարարությունում։
Դաշինքը նաև ներկայացրել է խորհրդարանում իր առաջնահերթությունները, որոնց թվում են Սահմանադրության փոփոխությունների կանխումը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի-ի պաշտպանությունը, քաղբանտարկյալների և հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև գործող իշխանության հեռացման քաղաքական նպատակը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: ՆԻԿ.jpg 161.31 KB Թեհրանի «Մեհրաբադ» միջազգ...