Զանգվածային ծեծկռտուք Երևանում․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կան վիրավորներ
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Երևանում կանխել են մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուքը, իսկ ինչպես նշում էին քաղաքացիները «Ավարայրի ճակատամարտը»։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարեկները Էրեբունի թանգարանի մոտ ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ և դրան հարակից Այվազովսկի փողոցում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում, մի քանի հոգի էլ ընկած են գետնին։
Պարեկները՝ կարողանում են վիճաբանություն ծեծկռտուքի մասնակիցներից 3-ին բռնել ու քանի որ նրանց վրա հայտնաբերվում են արնանման հետքեր ու մարմնական վնասվածքներ պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփերից անհրաժեշտ բժշկական պարագաներն օգտագործելով օգնություն են ցուցաբերում, ապա ահազանգով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նրանց օգնություն են ցուցաբերում և տեղափոխում «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Կարճ ժամանակ անց պարեկները նշված վայրում նկատում են վիրավոր ևս 2 քաղաքացու, որոնց նույնպես օգնություն են ցուցաբերում, ապա ահազանգով ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մեկ այլ խումբ օգնություն են ցուցաբերում այդ քաղաքացիներին և նրանց նույնպես տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են դանակ, պատառաքաղ, բջջային հեռախոսներ, որոնց վրա առկա են արնանման հետքեր, բիտա, որի վրա նույնպես առկա էին արնանման հետքեր, թմրանյութին նմանվող զանգված և կաթոցիչ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ով էր օգնել «Կուկուին»՝ սպաներ Չաղ Ռուստամի հորը․ Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» վրեժը․ ArmLur,am
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղվա...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է կարկուտ, քամու ուժգնացում՝ առաջիկա օրերի եղանակը
Այսօրվանից մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում: Այսօր հրավիրած ասուլիսո...