Մեկնարկել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը
Հունիսի 30-ին մեկնարկել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում է 14 երկրի 181 մարզիկ: Հուշամրցաշարը կտևի մինչև հուլիսի 1-ը։
Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից հուշամրցաշարին մասնակցում է 62 ըմբիշ:
Միջազգային հուշամրցաշարին կմասնակցի նաեւ Օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մուսա Եվլոեւը 97 կգ քաշային կարգում: Մեկնարկային գոտեմարտում Եվլոեւը կհանդիպի Հայկ Խլոյանին:
Երեւանի մրցագորգ դուրս կգան նաեւ 2024 թ. Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Դելյանուն, փոխչեմպիոն Մագոմեդ Մուրթազալիեւը, 2022 թ. Եվրոպայի փոխչեմպիոն Արվի Սավոլայնենը, Մ-23 աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Գիորգի Չխիկվաձեն ու 2021 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արկադիուշ Կուլինիչը: