Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ենթադրում եմ՝ թեժ մրցակցություն է սպասվում. Ջուլհակյանը` փոխխոսնակի ընտրությունների մասին

Իմ շանսերը նորմալ եմ գնահատում, կարծում եմ՝ ունեմ շանսեր, բայց վարչությունը ինչպես կորոշի։ Այս մասին, այսօր՝ հունիսի 29–ին, ՔՊ կենտրոնական գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշել է ՔՊ–ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ով ևս ԱԺ փոխնախագահի թեկնածու է առաջադրվել։


«Ենթադրում եմ՝ թեժ մրցակցություն է սպասվում, որովհետև բոլոր թեկնածիները շատ արժանավոր քաղաքական գործիչներ են և շատ լավ կուսակցական ընկերներ են»,–ասել է նա։


Հարցին՝ կա՞ ՔՊ–ում որոշում, որ ԱԺ երկու փոխնախագահներից մեկը կին պետք է լինի, Ջուլհակյանը պատասխանել է. «Ես ընթացակարգի մասին մանրամասներ չեմ ասի, որովհետև ես լիազորված չեմ այդ մասին հայտնել, համենայնդեպս վերջնական որոշումը, երբ կայացվի, արդեն, ենթադրաբար, վարչապետը կամ մեկ այլ անձ, որին նման լիազորություն կտրվի, կներկայացնի արդեն մամուլին, թե ինչ որոշում է կայացրել»։


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր կայացած վարչության նիստում անդրադառնում է խորհրդարանի փոխխոսնակների ընտրությանը, որի շրջանակներում սեփական թեկնածությունն առաջադրած Արուսյակ Ջուլհակյանը լրագրողների հետ զրույցում իր հնարավորությունները բավարար որակեց։


Այսօր ՔՊ-ն վարչության նիստ է անցկացնում, որի օրակարգային թեման խորհրդարանի փոխխոսնակների ընտրությունն է։ Այդ պաշտոնի համար ինքնաառաջադրված Արուսյակ Ջուլհակյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց, որ սեփական շանսերը բավարար է համարում։


Այն հարցին, թե արդյո՞ք առկա չէ մտավախություն, որ Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում ստիպված կլինեն նոր ընտրություններ կազմակերպել, մինչդեռ այս պահին արդեն պաշտոնների բաշխում է իրականացվում, Ջուլհակյանն արձագանքեց.


«Ես նման հեռանկար չեմ տեսնում։ Ընդդիմության կողմից ներկայացվող ենթադրյալ խախտումները, որոնք, ըստ նրանց, կրել են համակարգային և զանգվածային բնույթ, իրականությանը չեն համապատասխանում։ Եթե նույնիսկ եղել են առանձին խախտումներ, դրանք որևէ կերպ չէին կարող ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։


Մենք հարգում ենք բոլոր պետական ինստիտուտները, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը, սակայն նաև կարողանում ենք գնահատել առկա իրողությունները։ Իսկ առկա իրողությունն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում։


Սա է քաղաքական իրականությունը»,-նշեց Ջուլհակյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250