Թրամփի կոշտ ուղերձը․ ԱՄՆ-ն նոր օդային հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին
ԱՄՆ զինված ուժերը հերթական օդային հարվածներն են հասցրել Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին: Ըստ ամերիկյան կողմի հայտարարության՝ գործողությունն իրականացվել է Թեհրանի կողմից հրադադարի համաձայնագրի դրույթները պարբերաբար խախտելու պատճառով:
Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության (CENTCOM) փոխանցմամբ՝ թիրախում են հայտնվել իրանական հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի պահեստարանները, ինչպես նաև ափամերձ ռադարային կայանները: Ռազմական գերատեսչությունը հստակեցրել է, որ այս քայլը պատասխան էր Իրանի կողմից առևտրային տանկերի ուղղությամբ իրականացված վերջին հրթիռակոծությանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական հարթակում արված հայտարարությամբ հաստատել է ավիահարվածների փաստը: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է դիմել ավելի կոշտ ռազմական միջոցների, եթե տարածաշրջանում հրադադարի ռեժիմի խախտումները և հարձակումները շարունակվեն:
Նմանատիպ հոդվածներ
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...