12:00 Լուրերը մեկ տողով. Միջուկային զենքի արգելքի չեղարկում. ԵԱՏՄ-ում՝ ճգնաժամ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման նիստերը շարունակվում են: Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը այլևս չի մասնակցելու նիստերին՝ իր դիմումի համաձայն։
•Արդարադատության նախարարությունը պարզաբանել է ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ ընտրակաշառքի գործերով հարուցված քրեական վարույթների պատճառները։
•Գործող կառավարչի՝ ԵԱՏՄ-ի վերաբերյալ կառավարության նիստում հնչեցված հայտարարությունը և դրան ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը։ Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։
•Հայաստանում TRIPP ենթակառուցվածքային նախագծի և Սյունիքի երկաթուղու կառուցման հստակ արժեքը դեռևս հանրայնացված չէ։ Հիմնական ֆինանսական ներդրումներն իրականացնելու են ամերիկյան գործընկերները, իսկ հաշվարկներն այժմ քննարկման փուլում են։
•Կրթության նախարարությունն առաջարկում է սահմանել սեզոնային դպրոցների և ճամբարային ծրագրերի ներկայացման միասնական ձևաչափ։ Բարեփոխումը թույլ կտա լուծել ծրագրերի բովանդակության, սննդի ու անվտանգության միասնական գնահատման խնդիրները։
•Ֆինլանդիան պաշտոնապես չեղարկել է իր տարածք միջուկային զենքի ներկրման և տեղակայման արգելքը։ Օրենսդրական այս պատմական փոփոխությունը նպատակ ունի ուժեղացնել երկրի ու ՆԱՏՕ-ի անվտանգությունն ու միջուկային զսպման գործոնը։
Նմանատիպ հոդվածներ
16:00 Լուրերը մեկ տողով. Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. ռազմական բախումների վտանգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանում ընտրակաշառք տալու կասկածանքով կալանավորվել են կուսակցական պատգա...
13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրությու...
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկ...
10:00 Լուրերը մեկ տողով. Ռազմական ուժեղացված պարեկություն. Ռազմական սրացում Հորմուզի նեղուցում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Պաշտպանության նախարարության վարժանքներ Լոռիում. «Փակ շղթա-2026» տեղեկատվակա...