Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան։
Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով այցի ծրագրերին ծանոթ երեք աղբյուրի։ Պարբերականի տեղեկություններով՝ պատվիրակության կազմում կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Այցը նախատեսվում է հուլիսի 1-ին, սակայն Politico-ն նշում է, որ ծրագրերը դեռ վերջնականացված չեն։
Պարբերականը գրում է, որ այցը դիտարկվում է որպես բարձր մակարդակի աջակցության ազդակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա ղեկավարած քաղաքական ուժի՝ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո։ Politico-ի գնահատմամբ՝ այցը տեղի է ունենում այն փուլում, երբ Փաշինյանի կառավարությունը ձգտում է ամրապնդել Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձը Մոսկվայից դեպի Արևմուտք և խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ։
Պարբերականի հետ զրուցած ԵՄ պաշտոնյաներից մեկը նշել է, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի «ինտենսիվ և հետևողական ճնշման» ներքո, իսկ նման այցը կարող է աջակցության ուժեղ ուղերձ լինել Երևանին։ «Դա ուղերձ կլինի, որ Եվրոպա Հայաստանի կողքին է»,- ասել է Politico-ի զրուցակիցներից մեկը։
Պարբերականը նշում է նաև, որ հնարավոր այցը հետևանքներ է ունեցել Բրյուսելի աշխատանքային օրակարգի վրա։ Ըստ Politico-ի՝ հուլիսի 1-ին նախատեսված Եվրահանձնաժողովի կոլեգիայի նիստը չեղարկվել է, ինչի հետևանքով մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընդունումը հետաձգվել է կամ փոփոխության ենթարկվել։ Ըստ պարբերականի՝ այդ նախաձեռնությունների թվում են Եվրահանձնաժողովի հանրային գնումների մասին ակտը, ԵՄ մրցութային կանոնների վերանայման ծրագիրը, ինչպես նաև պաշտպանության միասնական շուկային, նորարարությանը և անասնապահությանը վերաբերող նախաձեռնություններ։
Politico-ն հիշեցնում է, որ սա կարող է լինել Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկրորդ այցը Հայաստան երկու ամսից պակաս ժամանակահատվածում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը մայիսին Երևանում էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, որից հետո մասնակցել էր նաև ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...