Հայաստանը պահպանում է իր բոլոր իրավունքներն ու պարտավորությունները. Զախարովա
Հայաստանը կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) լիիրավ անդամ՝ պահպանելով իր բոլոր իրավունքներն ու պարտավորությունները, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանն ավելի քան երկու տարի ձեռնպահ է մնում ՀԱՊԿ ձևաչափով միջոցառումներին մասնակցելուց, սակայն միևնույն ժամանակ մնում է նրա լիիրավ անդամը, որն իրեն է վերապահում բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները», - ասել է Զախարովան։
Հայաստանի խորհրդարանը մարտին ընդունել է Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը, ապրիլին փաստաթուղթը վավերացրել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մաքսային միության մեջ գտնվելը և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի հետ անհնար է։
ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է կորցնել առևտրային արտոնությունները, որոնք ստանում էր Միությանը անդամակցելու շնորհիվ, այն է՝ Միության երկրների համար 5% միասնական ցածր սակագնային դրույքաչափը և նույնիսկ մի քանի դեպքերում ապրանքների անմաքս ներմուծման իրավունքը։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...