Փրկարարները հեռացրել են երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի
Հունիսի 20-ին՝ ժամը 06:23-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ քաղաք տանող 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ)՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
Նմանատիպ հոդվածներ
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
Կիևյան կամրջի նորոգումն անխուսափելի էր. քաղաքապետի խոսնակը՝ խցանումների և դժգոհությունների մասին
Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Կիևյան կամուրջի նորո...
ԵՄ-ն Հայաստանին 34 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրում՝ տնտեսական ճգնաժամին դիմակայելու համար
Եվրոպական միությունը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի ֆինանսական աջակցություն՝ մեղմելու համար մասնավո...