ԵՄ-ն Հայաստանին 34 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրում՝ տնտեսական ճգնաժամին դիմակայելու համար
Եվրոպական միությունը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի ֆինանսական աջակցություն՝ մեղմելու համար մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից կիրառվող առևտրային սահմանափակումների հետևանքները։ Այս մասին հայտնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։
Նշվում է, որ աջակցությունը տրամադրվում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված աջակցության փաթեթի շրջանակում և հանդիսանում է դրա առաջին փուլը։ Ծրագիրը նպատակ ունի խթանել Հայաստանի տնտեսական կայունությունը, աջակցել առևտրի դյուրացմանը և ամրապնդել երկրի դիմակայունությունը արտաքին մարտահրավերների պայմաններում։
ԵՄ-Հայաստան գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը շարունակելու են համագործակցությունը՝ զարգացնելով գործարար կապերը և ընդլայնելով հայկական արտադրողների մուտքը նոր շուկաներ։ Լրացուցիչ աջակցություն կստանան այն ոլորտները, որոնք առավելապես տուժել են առևտրային սահմանափակումներից, այդ թվում՝ ագրոպարենային արտադրությունը, ծաղկաբուծությունը և արտահանմանն ուղղված այլ ճյուղերը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում են առևտրի խթանման նախաձեռնություններ, գործարար կապերի զարգացման միջոցառումներ և շուկաների հասանելիության ընդլայնմանն ուղղված հատուկ ծրագրեր։
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանին՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ պետության։
«Մենք ոչ միայն ֆինանսական աջակցություն ենք տրամադրում, այլև նպաստում ենք, որպեսզի Հայաստանը ավելի հեշտ առևտուր իրականացնի իր հարևանների և Եվրոպայի հետ։ Սա եվրոպական համերաշխության գործնական արտահայտությունն է մեր կարևոր գործընկերներից մեկի նկատմամբ»,- ընդգծել է նա։
Հայտարարվել է նաև, որ հուլիսի 5-ին Մարթա Կոսը կայցելի Հայաստան՝ քննարկելու երկկողմ համագործակցության հետագա քայլերն ու նոր նախաձեռնությունները։
Նմանատիպ հոդվածներ
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Օրրան հիմնադրամը՝ ջրահեղձ եղած 7-ամյա Նարեի մասին
Խոր կսկիծով տեղեկացանք Օրրան Վանաձորի մեր սիրելի սան, 7-ամյա Նարեի ողբերգական մահվան մասին։ Այս մասին հայտնում են Օրրան...
Կենսաթոշակառուների համար կարևոր փոփոխություններ․ որոշում է ընդունվել
Կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրը լուծելու ա...