Փաշինյանի ընտանիքին մոտ՝ ՔՊ պատգամավորի հայտարարագիրը․ ինչ է բացահայտվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայրը՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, 2025 թվականին Տավուշի մարզի Իջևան համայնքում չորս նոր հողակտոր է ձեռք բերել՝ դրանց համար վճարելով 9 մլն ՀՀ դրամ գումար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով Ղալումյանի՝ 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը:
«Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված տարեկան հայտարարագրի՝ Վահե Ղալումյանն ընդհանուր առմամբ տիրապետում է 8 անշարժ գույքի, այդ թվում՝ 6 հողամասի (միանձնյա սեփականատերն է), Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանի (որի 1/3-ի սեփականատերն է 2021 թվականից) և Իջևան քաղաքում գտնվող առանձնատան։ Դրանցից 6-ը նա ձեռք է բերել իշխանափոխությունից հետո՝ 2021-2025 թվականներին:
Հաշվետու տարում Ղալումյանը հայտարարագրել է 9,500,000 ՀՀ դրամ և 1,008 ԱՄՆ դոլար կանխիկ միջոցներ:
2025 թվականին Վահե Ղալումյանի ընդհանուր եկամուտը կազմել է 44,547,209 ՀՀ դրամ, որը ձևավորվել է Ազգային ժողովից ստացված 15,395,448 դրամ աշխատավարձից, Նարեկ Օհանյանից ստացված 18,500,000 դրամ գույքային իրավունքների եկամտից, Ֆինանսների նախարարության կողմից վերադարձված 2,851,761 դրամ եկամտային հարկից, ինչպես նաև որպես նվիրատվություն ստացված 7,800,000 դրամից։
Ղալումյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25,938,498 դրամ, որի մարման նպատակով տվյալ տարում նա ուղղել է 3,567,192 դրամ գումար:
2025 թվականին Ղալումյանը կատարել է նաև 26 մլն դրամի միանվագ ծախսեր»,- ասվում է հոդվածում։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...