13:00 Լուրերը մեկ տողով. Կարևոր նորություն վարորդական իրավունքի մասին. Թրամփի խոստովանությունը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Ազգային ժողովի ընդունած նոր նախագծով վարելու իրավունքից զրկված քաղաքացիները կարող են առաջին անգամ այն վերականգնել առանց քննության՝ վճարելով հիսուն հազար դրամ և անցնելով մեկ տարվա փորձաշրջան: Օրենքն ուժի մեջ կմտնի Հայաստանի նախագահի ստուրագրումից հետո. պաշտոնական հրապարակման օրվանից հետո 10-րդ օրը:
•Երկու հազար քսանվեց թվականի նոյեմբերի մեկից Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու դիմումների ընդունումն ու վարույթներն ամբողջությամբ կիրականացվեն էլեկտրոնային եղանակով։
•Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի յոթին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մանրամասն վիճակագրական տվյալներ է հրապարակել:
•Ազգային ժողովրդավարական միություն կուսակցությունը հայտարարել է ընտրությունների կեղծման և ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների մասին՝ անիմաստ համարելով դիմել Սահմանադրական դատարան:
•Եվրոպական Միության երկրների առաջնորդները պատմության մեջ առաջին անգամ պայմանավորվել են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել միանգամից մեկ տարով։
•Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սպառնացել է Միացյալ Նահանգներին ջախջախիչ պատասխանով, եթե վերջինս խախտի հուշագրի պայմանները։
•ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զինվորականների պարգևատրման արարողության ժամանակ հայտարարել է, որ ցանկացել է իրեն պարգևատրել Պատվո մեդալով, սակայն իրեն արժանի չի համարել։
•Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ պարբերաբար օգտագործում է արհեստական բանականությունը, սակայն նրան չի պատվիրակում որոշումների ընդունումը։
•«Նոա» ֆուտբոլային ակումբը ողջունել է Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը՝ այն համարելով հայկական ֆուտբոլի առողջացման առաջին քայլ։
Նմանատիպ հոդվածներ
13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրո...
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-ո...
12:00 Լուրերը մեկ տողով. Ընդդիմությունը դիմեց ՍԴ. 16 զոհ՝ կատաղի ռմբակոծությունից
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Ընդդիմադիր դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել...