Նոր խիստ կանոններ՝ վարորդնեը կտուգանվեն, եթե չհեռացնեն մեքենաները․ նախագիծ
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը հայտնեց՝ փոփոխությունների հիմնական նպատակը Երևանում տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացումն է, համայնքային իշխանություններին ժամանակակից և արդյունավետ գործիքների տրամադրումը, ինչպես նաև բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը:
Նախագծով առաջարկվում է էապես ընդլայնել համայնքի հնարավորությունները քաղաքային միջավարի կառավարման ոլորտում:
«Այս փոփոխությունները միտված են քաղաքի արտաքին տեսքի բարելավմանը և քաղաքաշինական կարգապահության ամրապնդմանը: Առանձնակի կարևորություն ունեն ինքնակամ շինարարության կանխարգելման և դրանց հետևանքների վերացմանն ուղղված կարգավորումները: Նախագծով հստակեցվում ու պարզեցվում են ինքնակամ կառույցների քանդման և նախկին վիճակի վերականգնման ընթացակարգերը, ինչպես նաև ստեղծվում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ՝ ապօրինի շինարարության դեմ առավել արդյունավետ պայքար իրականացնելու համար»,- հայտնել է Ավետիսյանը:
Կարևոր նորամուծություններ են նաև ավագանուն լիազորությունների տրամադրումը այնպիսի կարգավորումներ մշակելու հարցում, ինչպիսին են կենդանիների պահման, աղմուկի և փոշու սահմանափակման, հեծանիվների, ինքնագլորների շահագործման, արգելափակոցների տեղադրման և այլ ոլորտներում:
«Սահմանվում է նաև կարևոր կարգավորում, որ վթարի դեպքում ճանապարհը հնարավոր է փակել առավելագույնը 15 րոպե ժամանակով»,- տեղեկացրեց ՏԿԵ նախարարի տեղակալը:
Փաթեթով փոփոխություններ են կատարվում շուրջ 24 օրենքներում, որոնք վերաբերում են ՏԻՄ գործունեության գրեթե բոլոր բնագավառներին:
Նմանատիպ հոդվածներ
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...