Քաղաքականություն

ԱԺ-ում քննարկվում է տոների և հիշատակի օրերի վերանայման հարցը

ԱԺ-ում քննարկվում է տոների և հիշատակի օրերի վերանայման հարցը

ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքն այն տեսքով է, որը պատշաճ չէ իրեն հարգող պետությանը, փորձել եմ կարգավորել այդ խառնաշփոթը: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասել է պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով փոփոխություններ առաջարկող նախագիծը:


«Մինչ այժմ Կինոյի օրը նշվում է ապրիլի 16-ին, ես առաջարկում են նշել ապրիլի 13-ին: Օրն ընտրված է «Նամուս» ֆիլմի առաջին ցուցադրմամբ պայմանավորված, բայց իրականում ցուցադրվել է ապրիլի 13-ին: Առաջարկում եմ ճիշտ օրը նշել:


Առաջարկում ենք Քաղաքացու օրը կոնկրետ օր նշել, որովհետև անդադար համընկնում է Ապրիլի 24-ի և Մայիսի 1-ի հետ, և այդ խնդիրն առաջանալու պատճառով ես խնդրում եմ ձեր կարծիքը ևս մինչև երկրորդ ընթերցում, կոնկրետ օր նշանակել, որ նման խնդրի չբախվենք: Օրինակ՝ մյուսը համընկնում է Ապրիլի 24-ի հետ: Նման խնդիր կա:


Առաջարկում եմ օգոստոսի 11-ին նշենք Նավասարդի օրը, բայց ոչ որպես հանգստյան օր, այլ կլինի աշխատանքային օր, բայց այդ օրը մենք պարտադիր պետք է ունենանք տոնացույցում, որովհետև ունենալ նման հին տոն, որը գալիս է հազարամյակներից և չընդգրկել պետական տոնացույցում, այն էլ օգոստոսի 11-ին, կարծում եմ՝ ճիշտ չի լինի:


Առաջարկում եմ նաև տոնացույցում հստակ սահմանել օրեր մարզերի և Երևանի տոները նշելու համար, որ ոչ թե կոնկրետ այդ մարզում նշենք տոները, այլ Սյունիքի օրը նշվի ամբողջ հանրապետությունում, նույնը՝ մյուս բոլոր մարզերի դեպքում, որովհետև իրականում խնդիր ունենք, եթե ավելի անկեղծ լինենք, մի մարզը մյուսին չի ճանաչում»,- նշել է նա:


Նազարյանն առաջարկել է նաև  մեռելոց օրերը նորից ընդգրկել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, միևնույն է, տոները նշվում են, և աշխատանքի գնալու առումով խառնաշփոթ է լինում:


«Սա պետք է կարգավորել մինչև երկրորդ ընթերցում, թե դա պետք է լինի աշխատանքայի՞ն օր, թե՞ ոչ աշխատանքային: Եթե կլինի աշխատանքային օր, ապա բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն՝ այդ օրը լինեն իրենց հարազատի շիրիմների մոտ, պետք է լինեն»,- ասել է  պատգամավորը: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250