Առաջարկվում է ընդլայնել Քրեակատարողական ծառայություն ներգրավվելու հնարավորությունը՝ վերացնելով տարիքային սահմանափակումը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն Ազգային ժողովի հերթական նիստում քննարկման է ներկայացրել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ԱԺ հերթական նիստի ժամանակ ներկայացրել է «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում նախատեսվող լրացումներն ու փոփոխությունները:
Առաջարկվող նոր նախագծով նախատեսվում է մեծացնել համակարգ ընդունվելու հնարավորությունները՝ վերացնելով գործող տարիքային սահմանափակումը, որն այժմ առավելագույնը 30 տարեկանն է։ Սա թույլ կտա կառույց ներգրավել 30 տարեկանից բարձր տարիք ունեցող փորձառու մասնագետների։
Բացի այդ, նախատեսվում է մեկ վարչության կազմում միավորել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների և պահպանության ապահովման բաժինները, որոնք թեև իրականացնում են երկու առանձին գործառույթներ, սակայն հետապնդում են միևնույն նպատակը:
Փոփոխություններով կհստակեցվի նաև ծառայության լիազորությունների շրջանակը. ուժը կորցրած կճանաչվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, ինչպես նաև պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում վերահսկողություն իրականացնելու իրավասությունը, քանի որ այդ գործառույթն իրականացնում է Պրոբացիայի ծառայությունը։ Նախատեսվում է ներդնել նաև պաշտոնեական առաջխաղացման առավել ճկուն մեխանիզմներ։
Կատարողականի գնահատման արդյունքում դրական եզրակացություն ստացած քրեակատարողական ծառայողի համար հնարավորություն կստեղծվի առանց մրցույթի նշանակվել ավելի բարձր պաշտոնի։ Կհստակեցվեն ու կպարզեցվեն նաև գլխավոր և առաջատար պաշտոնների խմբերում նշանակվելու համար սահմանված պայմանները։
Քրեակատարողական ծառայողը կկարողանա նաև սեփական նախաձեռնությամբ, առանց մրցույթի անցկացման, իր զբաղեցրած պաշտոնից փոխադրվել ավելի ցածր պաշտոնի կամ ծառայության այլ վայր։ Հավասարազոր պաշտոնի բացակայության դեպքում սրանով կապահովվի միայն բնակության վայրին մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկում կամ նույն հիմնարկի մեկ այլ ստորաբաժանումում ծառայելու հնարավորությունը։
Միաժամանակ կհստակեցվեն արդարադատության նախարարի լիազորությունները որոշումների կայացման և դրանց վերանայման գործընթացներում: Ամրագրվում է, որ նախարարը կայացնում է որոշումներ, քննարկում և անփոփոխ է թողնում քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց համապատասխան որոշումները, հրամաններն ու ցուցումները, կամ կասեցնում, փոփոխում և վերացնում է դրանք:
Նախագծի մեկ այլ կարգավորմամբ նախատեսվում է ընդլայնել ծառայողական շների կիրառման հնարավորությունները։
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
Կիևյան կամրջի հիմնանորոգմամբ պայմանավորված երթևեկությունը ժամանակավոր կփոխվի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների պատճառով հունիսի 17-ից դրա հարակից ճանապարհահատվածներում երթևեկության ժամանակավ...
Աշխատանքային օրենսգրքում «ծնողական ժամ» սահմանող փոփոխություններ են նախատեսվում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքա...
Վարորդական իրավունքից զրկվածները կստանան երկրորդ հնարավորություն․ պայմաններ
ՆԳՆ-ից հայտնում են.«ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտա...